Веб-версияОткрыть в Telegram
AarmVote by Infocom

armVote by Infocom

@armVote · канал · Технологии · в индексе с 2026-07-20
793подписчиков
325средний охват поста
41%ER — охват к подписчикам
19постов за 30 дней
armVote by Infocom
⚖️ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ
263 ·
🔸 «Ես հիմա ավելորդ ինֆորմացիա չասեմ, բայց ակնհայտ էր, որ դատական նիստի շրջանակում ներկայացված ապացույցների ուսումնասիրությամբ առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ»,- ՍԴ որոշման հայտնի դառնալուց հետո հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։ 🔹 Իսկ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշեց՝ «Արդարադատություն տեղի ունեցավ»։
1 · 264 ·
Ответ🔸 «Ես հիմա ավելորդ ինֆորմացիա չասեմ, բայց ակնհայտ էր, որ դատական նիստի շրջանակում ներկայացված ապացույցների ուսումնասիրությամբ առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ»,- ՍԴ որոշման հայտնի դառնալուց հետո հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։ 🔹 Իսկ Արդարադատության նա
🔸 «Արձանագրվեց, որ կա Սահմանադրություն, կա Սահմանադրական դատարան, բայց չկա սահմանադրականություն, չկա սահմանադրական արդարադատություն»,- Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանելիս հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ 🗣 «Սահմանադրական դատարանը հենց ինքը հրաժարվեց իր իսկ կազմի լեգիտիմության խնդիրը հաղթահարել։ Այն, որ այս ընտրություններին ընտրախախտումների հետ կապված հանգամանքներն անվիճելի էին, կարծում եմ՝ ակնհայտ է»,- նշեց նա։
418 ·
A
Ответ⚖️ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ
🗳 ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 259-Ա որոշումը։ Ֆեյսբուքում գրել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ 📢 «9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. 1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 64 պատգամավոր, 2․ «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 29 պատգամավոր, 3. «Հայաստան« դաշինք` 12 պատգամավոր»,- նշել է նա։
1 · 475 ·
A
armVote by Infocom
Ссылка
нажмите — покажем
CTRL Z՝ Դանիել Իոաննիսյանի հետ | Episode 19 Ctrl Z-ի տասնիններորդ թողարկման հյուրը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն է։
1 · 580 ·
A
armVote by Infocom
🗳 Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ ℹ️ Թումանյանում ընտրությունները կանցկացվեն համամասնական, իսկ մյուս համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։ [ՀՀ ԿԸՀ]
448 ·
armVote by Infocom
📣 «Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ ℹ️ Կուսակցությունը նշում է, որ համայնքներում ներկայացվածությունն ու տեղական խնդիրներով զբաղվելը շարունակում է համարել իր առաջնահերթություններից մեկը և ակնկալում է ամրապնդել նախորդ ընտրությունների արդյունքները։ 📌 Նշենք, որ այս աշնանը Հայաստանում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 46 համայնքներում։
1 · 223 ·
📣 Վանաձոր և Փամբակ համայնքային փնջերի միավորման հետևանքով տեղական ինքնակառավարումը խաթարվելու է․ «Անկախ դիտորդ» դաշինք 🔸 «Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ իրականացվել են վերլուծություններ համայնքային փնջերի առաջնահերթությունների վերաբերյալ, մինչդեռ, հանրային քննարկում իրականացվել է միայն Վանաձորում, այն էլ՝ երբ նախագիծն ամբողջովին պատրաստ էր։ 🔸 Հիմնավորման մեջ նշված չէ, թե ինչու է անհրաժեշտ հենց այդ համայնքների միավորումը և ինչ օգուտներ է այդ միավորումը տալու։ 🔸Առավել խնդրահարույց է այն մոտեցումը, որ հերթական ընտրությունների նշանակման ժամկետը պետք է հաշվարկվի ՏԻՄ-ի լիազորությունները փաստացի իրականացումը սկսելու օրվանից։ Վանաձորի ավագանին մինչ օրս համայնքի ղեկավար չի ընտրել․ նա լիազորությունները չի ստանձնել։ Այս տրամաբանությամբ ստացվում է, որ ՏԻՄ ձևավորման գործընթացը մինչ օրս ավարտված չէ։ Ներկայացված հիմնավորումներով Վանաձոր համայնքի ընտրությունների հետաձգումը 2027 թվական, չունի ոչ մի իրավական հիմնավորում», - ասվում է հայտարարության մեջ։
1 · 230 ·
A
🗳 Հրապարակվել են են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները՝ որոնման և բեռնման հնարավորությամբ։ Մասնավորապես՝ 🔸 Արարատի մարզի Արտաշատ 🔸 Արմավիրի մարզի Արաքս և Արմավիր 🔸 Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս 🔸 Լոռու մարզի Ստեփանավան և Ֆիոլետովո 🔸 Կոտայքի մարզի Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան 🔸 Շիրակի մարզի Ախուրյան և Արթիկ 🔸 Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի 🔸 Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք 🔸 Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան 🔗 Կարդալ ավելին
1 · 206 ·
armVote by Infocom
Фотография
нажмите — покажем
🗳 «Ապրելու երկիր» կմասնակցի Արթիկ համայնքում այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ 📣 Կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Արթիկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Աստոյանը: [«Ապրելու երկիր» կուսակցություն]
1 · 273 ·
A
📣 ՀՅԴ-ն առաջիկա ՏԻՄ ընտրություններում մասնակցելու է մի շարք համայնքներում. Իշխան Սաղաթելյան 🗣 «Մեր մյուս ուժը՝ «Առաջ» կուսակցությունը, ևս մասնակցելու է ընտրություններին: Ամբողջ Հայաստանում խայտառակ բռնաճնշումներ են ընթանում ՏԻՄ ընտրւթյունների հետ կապված: Ուժային կառույցներ, ԱԱԾ, քննչական կոմիտե, ոստիկանություն, նույնիսկ հարկային մարմիններն ու մարզպետարանները ստեղծել են հանցավոր խումբ և հետապնդում են բոլոր այն քաղաքական ուժերին ու ավագանու անդամներին, որոնք պատրաստվում են մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Սա համատարած բնույթ է կրում: Բռնաճնշումների մի նոր խայտառակ մակարդակ է»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը: | arm.sputniknews.ru|
1 · 305 ·
A
armVote by Infocom
🔸 Աբովյանի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն մասնակցելու է առանձին ցուցակով: ❓ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է Աբովյանում կրկնվել Գորիսի սցենարը: 📌 Նշենք, որ Գորիսում ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն ուժի հետ, որի թեկնածուն Առուշ Առուշանյանն է լինելու: Փաշինյանը պարզաբանել էր. «2021թ. ընտրություններում Գորիսը քվեարկել է ՔՊ-ի օգտին: Դրանից հետո ՏԻՄ ընտրություններում Գորիսը քվեարկել է այնպես, որ ընտրությունների արդյունքում Առուշանյանն ընտրվել է համայնքի ղեկավար: Եվ թվում է, թե քաղաքական առումով անհամատեղելիություն կա, ո՞նց կարող է համ քվեարկի ՔՊ-ի օգտին և 180 աստիճանի օգտին: Սա այն դեպք է, երբ ինչ-որ առումով ժողովրդի ու գորիսցիների պարտադրանքին ենք ենթարկվել»:
332 ·
armVote by Infocom
🗳 «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: 🔸 Կուսակցության ցուցակը կգլխավորի Արսեն Վաղինակի Գևորգյանը: [«Ուժեղ Հայաստան» կուսակցություն]
1 · 259 ·
A
🗳 Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Արթիկ ու Ախուրյան համանքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակից կուսակցությունների առաջադրումներն այսօր ավարտվեցին: 📌 Արթիկում 4 քաղաքական ուժ է հայտ ներկայացրել՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունները։ 🔹 Ախուրյան համայնքում միայն ՔՊ-ն է մասնակցելու ընտրություններին: |azatutyun.am|
1 · 197 ·
armVote by Infocom
🗳️ Սևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ին: 🙋‍♂️ Սևանի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Սևան համայնքում ընտրելու իրավունք ունեն 32 791 քաղաքացի։ 📌 Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ և Վարդենիս համայնքներում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի հոկտեմբերի 25-ին։ Ճամբարակ համայնքում ՏԻՄ ընտրությունը կանցկացվի 2027 թվականին։
200 ·
Ответ🗳️ Սևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ին: 🙋‍♂️ Սևանի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Սևան համայնքում ընտրելու իրավունք ունեն 32 791 քաղաքացի։ 📌 Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ և Վարդենիս համայնքներում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի հոկտեմ
🗳️ Գեղարքունիքի մարզի համայնքներում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 քաղաքական ուժ։ 🔸 Գավառ համայնքում առաջադրվել են «Համերաշխություն» դաշինքը, «Ինքնիշխան Հայաստան» և «Հայկական քվե» կուսակցությունները։ Գավառ համայնքի գործող ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորում է «Համերաշխություն» դաշինքի 66 հոգանոց ցուցակը։ 🔸 Մարտունի համայնքում առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները և «Մեր համայնք» կուսակցությունների դաշինքը։ Գործող համայնքապետ Հովհաննես Հովեյանը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 81 հոգանոց ցուցակը։ 🔸 Վարդենիս համայնքում առաջադրվել է 1 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Գործող համայնքապետ Ահարոն Խաչատրյանը գլխավորում է 53 հոգանոց ցուցակը։ [ԿԸՀ]
1 · 235 ·
A
📌ՔՊ-ին հաղթած Սուրեն Թումանյանն այս անգամ հենց ՔՊ-ի ցուցակով է փորձում շարունակել պաշտոնավարումը Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Գործող համայնքապետը 2021-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր «Հանրապետություն» կուսակցության ցուցակով, իսկ այժմ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին համարն է։ Թումանյանում ՔՊ-ն մրցակից չունի․ այն առաջադրված միակ քաղաքական ուժն է։ 📣Հարցին՝ ինչպե՞ս է նման որոշում կայացրել, համայնքապետն ուղիղ պատասխան չտվեց, ապա նշեց՝ «ցուցակից դուրս գալու հարց չի եղել, բոլորը տեղյակ են՝ ինչ է տեղի ունեցել նախկինում»,- ասաց Թումանյանը։ 🗣Թումանյանի գնահատմամբ՝ ճիշտ կառավարման արդյունքում են իրենք միակ առաջադրված ուժը Թումանյանում․ «Լավ ու հետևողական ենք աշխատել։ Բնականաբար, էնպես չի, որ 100 տոկոսանոց ամեն ինչը կատարում ենք։ Ժողովրդի կողմից մեծամասամբ դժգոհություն չի եղել, դրա համար այլ ուժեր հավակնություններ չեն ունեցել, պատճառներից մեկը դա է եղել»,- ասաց Սուրեն Թումանյանը։ |factor.am|
258 ·
armVote by Infocom
🗳 Հայաստանի 4 համայնքում մեկնարկել են ՏԻՄ ընտրություններ։ 🔸 Լոռու մարզի Թումանյան համայնքում ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։ 🔹 Արմավիրի մարզի Ֆերիկ, Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։
152 ·
🗳 Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝ ▪️ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-7.98% ▫️ Լոռու մարզի Թումանյան համայնք-13.91% ▪️ Լոռու մարզի Լերմոնտովո համայնք-5.07% ▫️ Կոտայքի մարզի Արզնի համայնք-8.49% [ԿԸՀ]
1 · 184 ·
✅️ Ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների հետևյալն են՝ ▫️Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-25.15% ▪️Լոռու մարզի Թումանյան համայնք-33.04% ▫️Լոռու մարզի Լերմոնտովո համայնք-16.50% ▪️Կոտայքի մարզի Արզնի համայնք-24.67% [ԿԸՀ]
1 · 167 ·
🗳 «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդները թիվ 28/1 և 28/2 ընտրական տեղամասերում արձանագրել են, որ մեծամասնական ընտրակարգով քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկը քվեարկության ծրարում տեղադրելուց հետո ծրարի կտրված անկյունից մասնակի տեսանելի են մնում քվեաթերթիկի վերջին երկու տողերի հատվածները։ 🔸 Մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քվեաթերթիկի նմուշը պետք է սահմանվի այնպես, որ հնարավոր լինի ապահովել քվեարկության գաղտնիությունը։ 🔹 Քվեարկության գաղտնիությունը ենթադրում է, որ քվեաթերթիկը ծրարում տեղադրելուց հետո հնարավոր չպետք է լինի դրա արտաքին զննմամբ որևէ տեղեկություն ստանալ ընտրողի կատարած ընտրության վերաբերյալ՝ այդ թվում նույնականացնել թեկնածուներին և պարզել կամ բացառել նրանց օգտին քվեարկելու հանգամանքը։ 📌 Հետևաբար, քվեաթերթիկի ձևաչափի և ծրարի չափերի նման անհամապատասխանությունը վտանգում է քվեարկության գաղտնիությունը։ [«Ականատես» դիտորդական առաքելություն]
3 · 2.3K ·
📌 ՏԻՄ ընտրությունների շրջանակում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումներն ու շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն մինչև 20.00-ն։ Այս մասին տեղեկացնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
178 ·
✅ Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների հետևյալն են՝ ▫️Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-46.01% ▪️Լոռու մարզի Թումանյան համայնք-49.31% ▫️Լոռու մարզի Լերմոնտովո համայնք-27.94% ▪️Կոտայքի մարզի Արզնի համայնք-35.95% [ԿԸՀ]
3 · 198 ·
A
🗳 Հանրապետության երեք մարզերի չորս համայնքներում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է։ 📌 Ժամը 20:00-ին ընտրատեղամասերը փակվել են. սկսվել է քվեների հաշվարկը։
155 ·
A
armVote by Infocom
🇪🇺🇦🇲 ԵԽԽՎ-ն, որ դիտարկել էր ՀՀ ԱԺ ընտրությունները, մտահոգիչ է համարել ԿԸՀ-ի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը»: 📌 Եվրոպացի դիտորդները ամփոփիչ զեկույցում առանձնացրել են, մասնավորապես, ընտրակաշառքը, քարոզարշավում վարչական ռեսուրսի չարաշահումը, խախտումների համար արդյունավետ, ժամանակին դատական պաշտպանության լուրջ թերությունները, ընդդիմադիր կուսակցության ընտրազանգվածի զրկումը ընտրական իրավունքից՝ խորհրդարանական լուրջ հետևանքներով։ 🇷🇺 Զեկույցում բավականին ծավալուն անդրադարձ կա Ռուսաստանին, դիտորդները նշում են, որ «Մոսկվայի միջամտությունը և արտաքին տեղեկատվական գործողությունները հասել են աննախադեպ ծավալների». «Նախընտրական քարոզարշավի ընթացքում նկատվել է արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների ավելացման և անվտանգության սպառնալիքների տեսքով, որոնք նպատակ ունեին անհարկի ազդեցություն գործել ընտրողների վրա՝ հօգուտ ընդդիմադիր ուժերի»։ |azatutyun.am|
2 · 127 ·

Открытая публичная лента из поискового индекса ChatCrawler — «Google по публичному Telegram»; обновляется по мере обхода площадки. Время — UTC.

Только публичный контент, официальный API Telegram. О проекте · Вопросы · Чего мы не делаем · Убрать страницу из выдачи · Каталог · Поиск · Как мы считаем