English
Open in Telegram
ՀՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

@MinistryESCS · channel · News · indexed since 2026-10-01
1 108subscribers
110average post reach
9.9%ER — reach to subscribers
84posts in 30 days
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA
Link
click to show
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը մասնակցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնած «Գյումրու շուկա և խոհարարական դպրոց» նախագծի ղեկավար կոմիտեի նիստին ու նախագծի ներկայացմանը, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ։ Նիստի ավարտից հետո հյուրերը շրջայց են կատարել Թումո Գյումրու տարածքում, ծանոթացել նորարար կրթական կենտրոնում ստեղծված միջավայրին և իրականացվող ծրագրերին։ Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/456
105 ·
Link
click to show
Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում տեղի է ունեցել երիտասարդական տարածքի բացման արարողություն, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը: Քրիստինա Թաթարյանը շնորհավորել է երիտասարդական տարածքի բացման կապակցությամբ և ընդգծել, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է յուրաքանչյուր համայնքում երիտասարդների ներուժի բացահայտման, զարգացման և սեփական գաղափարների իրականացման հնարավորությունները։ Հաջորդաբար նախարարի տեղակալն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն, ծանոթացել գործունեությանը, ստեղծված պայմաններին և ծրագրերին։ Երիտասարդական տարածքները և կենտրոնները գործում են ԿԳՄՍ նախարարության հաստատած երիտասարդական միջավայրերի գործունեության ուղեցույցի համաձայն։ Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/457
95 ·
Link
click to show
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ապարանի արվեստի դպրոցում ներկա է եղել եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությանը։ Կինոդիտումը կազմակերպվել է ազգային փոքրամասնությունների «Տանիքը՝ Հայաստան» փառատոնի շրջանակում, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Ալագյազի համայնքապետ Ջասմ Մախմուդովը և այլք: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում նշել է, որ «Տանիքը՝ Հայաստան» ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 4-ին՝ Ազգային փոքրամասնությունների օրվա շրջանակում. «Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս կինոյի միջոցով ավելի լավ ճանաչելու Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին՝ բացահայտելով համայնքների գործունեությունը, ինչպես նաև մեր երկրում ապրող ժողովուրդների պատմությունը, մշակույթը, ինքնությունն ու կենսակերպը։ Առանձնակի կարևորություն ունի ծրագրի ապակենտրոնացված ձևաչափը և մշակութային միջոցառումների կազմակերպումը մարզերում, որը նախարարության ընդհանուր քաղաքականության կարևոր ուղղություններից է»: Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/458
77 ·
Link
click to show
Գիտության ոլորտին լրացուցիչ 2 մլրդ 356.9 մլն դրամ ֆինանսավորում կհատկացվի. 12 գիտական կենտրոն կվերազինվի 21 նոր սարքավորմամբ։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի վերաբաշխմամբ։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ միջոցները կուղղվեն գիտական կենտրոնների՝ ժամանակակից սարքավորումներով վերազինմանը և գիտական դրամաշնորհային հետազոտությունների ֆինանսավորմանը։ Նա ընդգծել է՝ գիտական ենթակառուցվածքների զարգացումը և գիտահետազոտական ծրագրերի ֆինանսավորումը Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից են։ Նախարարի խոսքով՝ 2021 թվականից սկսած՝ գիտական սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ իրականացվել են տասնյակ միլիարդավոր դրամների ներդրումներ, որոնց արդյունքում բուհերում և գիտական կազմակերպություններում ձևավորվել են ժամանակակից հետազոտական լաբորատորիաներ. «Այս ներդրումները հնարավորություն են տվել մեր գիտական ինստիտուտներում և բուհերում ձևավորելու լաբորատորիաներ, որոնցում հնարավոր է իրականացնել նորագույն հետազոտություններ։ Այն հետազոտությունները, որոնց համար նախկինում անհրաժեշտ էր դիմել արտերկրի լաբորատորիաներին, այսօր արդեն կարողանում ենք իրականացնել Հայաստանում»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում գիտության ֆինանսավորումն աճել է՝ գրեթե եռապատկվելով։ Միաժամանակ, նա կարևորել է ֆինանսավորման նման նշանակալի աճի վերաբերյալ հանրային քննարկումներն ու իրազեկումը: Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/459
1 · 93 ·
Link
click to show
Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում և թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում հոկտեմբերի 17-18-ը կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողովը։ Այն կազմակերպվում է ժողովրդական արվեստի անվանի գործիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան։ Գիտաժողովը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից և իրականացվում է «Գրին Ռոք» հիմնադրամի աջակցությամբ։ Ավելին՝ https://escs.gov.am/articles/announcements/460
85 ·
Link
click to show
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և հաջող գործունեություն։ Նա հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում նոր մակարդակի կհասցվի Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերությունը: «Մեր երկրները համագործակցության լայն օրակարգ ունեն, մասնավորապես՝ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում: ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ հետևողականորեն զարգացնելու Հայաստան-Ֆրանսիա բազմակողմ համագործակցությունը»,- ասել է նախարարը: Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/461
104 ·
Link
click to show
COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած Շվեյցարիայի Դաշնային խորհրդի փոխնախագահ, Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինե Թաթարյանի և Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ Իգնացիո Կասիսը ծանոթացել է Մատենադարանի թանգարանում ներկայացված հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին, այցելել Վերականգնման բաժին, կենսաքիմիական հետազոտությունների, ինչպես նաև արաբատառ ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիաներ։ Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/462
103 ·
Հ
Link
click to show
COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրը Մատենադարանի թանգարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին: Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/463
109 ·
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA
Link
click to show
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբջանսկին։ Հանդիպման առանցքային թեման 2027 թվականին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքներն են եղել։ Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու և Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցության զարգացմանն աջակցելու համար՝ շեշտելով Հայաստանի հանձնառությունը ֆրանկոֆոն արժեքների տարածմանը, բազմալեզվության խթանմանը, միջմշակութային երկխոսության զարգացմանը և երիտասարդների միջև կապերի ամրապնդմանը։ Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/464
44 ·
Link
click to show
Հոկտեմբերի 16-18–ը Հայաստանում կանցկացվի eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը, որին մասնակցում է շուրջ 60 ներկայացուցիչ՝ աշխարհի ավելի քան 10 երկրներից։ Այս տարվա համաժողովի հիմնական թեման է «Ապագայի դպրոցը. ինչպե՞ս պատրաստել սովորողներին անորոշ ու արագ փոփոխվող աշխարհի համար»։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն ընդգծել է eTwinning համայնքին հայաստանյան դպրոցների անդամակցության կարևորությունը՝ միջազգային համագործակցության, փորձի փոխանակման, ժամանակակից մանկավարժական մոտեցումների և կրթության արդիականության տեսանկյունից։ Նշենք, որ 2013 թվականից ի վեր eTwinning համաեվրոպական ծրագրին միացել են ավելի քան 780 հայաստանյան դպրոց և շուրջ 1400 ուսուցիչ։ Ավելի քան 50 ուսուցիչ մասնակցել է միջազգային սեմինարների, տասնյակ ուսուցիչներ հեղինակել և մասնակցել են միջազգային նախագծերի, միջազգային մրցույթի հաղթողներ ճանաչվել։ Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/467
106 ·
Հ
Link
click to show
Հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ԿԳՄՍՆ ենթակա կազմակերպությունները ներգրավված են տարբեր միջոցառումներում։ Միջոցառումները կանցկացվեն համաժողովի «Կապույտ գոտում»՝ «Մերիդիան» կենտրոնում, և «Կանաչ գոտում»՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ինչպես նաև հարակից մի շարք այլ հարթակներում։ COP17-ի «Կանաչ գոտում»՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հոկտեմբերի 19-30-ը ԿԳՄՍ նախարարությունը կներկայացնի առանձին տաղավար, որտեղ համակարգի կազմակերպությունների մասնակցությամբ հանրության համար նախատեսվում են կրթական, երիտասարդական և մշակութային միջոցառումներ։ Նախատեսվող միջոցառումները՝ կայքում https://escs.gov.am/articles/news/468
116 ·
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA
Link
click to show
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին, որը Հայաստան է ժամանել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։ Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, տեղեկատվության և հաղորդակցության ոլորտներում՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու և ընդլայնելու համատեղ նախաձեռնությունները։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերակատարումը կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական կրթության զարգացման, ինչպես նաև բնության և մշակույթի փոխկապակցվածության վերաբերյալ միջազգային օրակարգի առաջմղման գործում։ Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/471
105 ·
Հ
Link
click to show
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա պատվիրակությունները ճանաչողական այցեր են կատարում կրթամշակութային տարբեր հաստատություններ։ Ղրղզստանի Հանրապետության գիտության, բարձրագույն կրթության և նորարարությունների նախարար Գուլզատ Տընիբեկովնա Իսամատովան և Լուսավորության նախարար Դոգդուրկուլ Քենդիրբաևան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանի ուղեկցությամբ այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/470
124 ·
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA
Link
click to show
ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ և աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում անցկացվել է «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով միջազգային գիտաժողովը։ Այն նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան և Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին։ Գիտաժողովի նպատակն է նորովի արժևորել հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի հարուստ ժառանգությունը, խթանել դրա պատմության, զարգացման և արդի հիմնախնդիրների գիտական ուսումնասիրությունը, ինչպես նաև ստեղծել մասնագիտական երկխոսության հարթակ՝ մշակութային ժառանգության պահպանության, փոխանցման և ժամանակակից մշակութային կյանքում դրա դերի շուրջ։ Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը պարգևներ է հանձնել ոլորտի մի շարք ներկայացուցիչների։ Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/476
2 · 60 ·
Link
click to show
ԿԳՄՍ նախարար, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը բուհում կայացած գիտական խորհրդի արտահերթ նիստում ներկայացրել է համալսարանի ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին։ Վերջինս այդ պաշտոնում առաջադրվել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում անցկացված քվեարկության արդյունքներով։ Նախարարը հաջողություն է մաղթել Արաքսիա Սվաջյանին՝ ընդգծելով, որ Մանկավարժական համալսարանը և նախարարությունը շարունակելու են համագործակցել՝ նպատակային թիրախ ունենանալով մանկավարժական կրթության բարելավումն ու ոլորտի բարեփոխումները։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Արաքսիա Սվաջյանն ունի Մանկավարժական համալսարանում դասախոսական և հետազոտական աշխատանքի երկարամյա փորձ, նախադպրոցական կրթության համակարգում ծավալել է հետազոտական գործունեություն։ ԿԳՄՍ նախարարությունում աշխատելու տարիներին ևս նա շարունակել է կապ պահել համալսարանի հետ՝ դասավանդելով և լինելով հոգաբարձուների խորհրդի անդամ։ Ժաննա Անդրեասյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Լիլիթ Մկրտչյանին՝ Մանկավարժական համալսարանի համար կարևոր ժամանակահատվածում բուհին միանալու, ճգնաժամային շրջանում բնականոն գործունեությունն ապահովելու համար։ https://escs.gov.am/articles/news/477
19 ·
Link
click to show
Հոկտեմբերի 19–30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը կներկայացնի առանձին տաղավար։ Համակարգի կազմակերպությունների մասնակցությամբ հանրության համար նախատեսվում են կրթական, մշակութային, երիտասարդական և սպորտային միջոցառումներ։ Տաղավարը բաց կլինի ամեն օր՝ ժամը 10։00–20։00։ «Կանաչ գոտում» ԿԳՄՍՆ տաղավարի միջոցառումների ծրագիրը՝ կայքում ⤵ https://escs.gov.am/articles/news/478
85 ·
Link
click to show
2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը։ Միջոցառմանն ընդառաջ նախատեսվում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով։ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում հետևյալ մշակութային անվանակարգերում․ ✅ Թատրոն ✅ Պար ✅ Երգեցողություն ✅ Լուսանկարչություն ✅ Կերպարվեստ ✅ Քանդակագործություն ✅ Գնդակով աճպարարություն ✅ Գրականություն ✅ Հեքիաթասացություն ✅ Թվային ստեղծարարություն Մրցույթին կարող են մասնակցել 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 30-ն է: Յուրաքանչյուր անվանակարգի դիմումի հայտաձևը, ինչպես նաև մասնակցության և ընտրության հստակ պայմանները՝ կայքում ➡️ https://escs.gov.am/articles/announcements/479
1 · 108 ·
Link
click to show
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ԲԿԳԿ նախագահի նորանշանակ տեղակալ Լիլիթ Մկրտչյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի նախկին տեղակալներ Արտուր Մովսիսյանին և Մկրտիչ Այվազյանին՝ կատարած երկարատև բարեխիղճ աշխատանքի և բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների գործընթացում զգալի ներդրման համար: Ներկայացնելով ԲԿԳԿ նախագահի նոր տեղակալին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության, այդ թվում՝ բարձրագույն կրթության կազմակերպման ոլորտում Լիլիթ Մկրտչյանի փորձն ու հմտությունները՝ նրան մաղթելով բեղմնավոր աշխատանք։ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է կոմիտեի համակարգման ոլորտներում նախատեսվող աշխատանքներին և առաջիկա անելիքներին՝ ընդգծելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի կիրարկման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակումը։ Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/480
86 ·
Link
click to show
Հոկտեմբերի 19–30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է առանձին տաղավար։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանն այցելել են մարզահամերգային համալիր, շրջել տաղավարներում, ծանոթացել նախագծերին: ԿԳՄՍՆ տաղավարում այսօր ներկայացվում է հանրակրթության ոլորտը: Մասնավորապես՝ «Այբ» դպրոցի աշակերտները նախարարին են ներկայացրել «Գաղափարից՝ կանաչ ազդեցություն․ նախագծային ուսուցումը հանուն բնության և կայուն ապագայի» նախագիծը, իսկ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների աշխատանքները՝ «Կլիմայական արկղիկ» ծրագիրը՝ սովորողների մասնակցությամբ: Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս շրջանում, երբ դպրոցական արձակուրդներ են, աշակերտների անելիքները պետք է կենտրոնանան COP17-ի «Կանաչ գոտում» գործող թեմատիկ տաղավարներում ներկայացվող ծրագրերի ուղղությամբ: Ըստ նրա՝ անցկացվող մի շարք միջոցառումներ կրթության առանցքային մաս են, և շատ կարևոր է, որ դպրոցականներն այս ընթացքում ակտիվորեն այցելեն «Կանաչ գոտի», ծանոթանան կենսաբազմազանության խնդիրներին և քնարկվող թեմաներին: Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/481
99 ·
Հ
Link
click to show
2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը։ Միջոցառմանն ընդառաջ նախատեսվում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով։ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում հետևյալ մշակութային անվանակարգերում․ ✅ Թատրոն ✅ Պար ✅ Երգեցողություն ✅ Լուսանկարչություն ✅ Կերպարվեստ ✅ Քանդակագործություն ✅ Գնդակով աճպարարություն ✅ Գրականություն ✅ Հեքիաթասացություն ✅ Թվային ստեղծարարություն Մրցույթին կարող են մասնակցել 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 30-ն է: Յուրաքանչյուր անվանակարգի դիմումի հայտաձևը, ինչպես նաև մասնակցության և ընտրության հստակ պայմանները՝ կայքում ➡️ https://escs.gov.am/articles/announcements/479
118 ·
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA
Link
click to show
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլը մեկնարկել է: Ծրագրի շրջանակում Թալինի երաժշտական դպրոցի պատվիրակությունը հյուրընկալվել է Երևանի Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում, ծանոթացել դպրոցի կրթական պայմաններին, ուսումնական միջավայրին և գործունեությանը։ Այնուհետև երկու դպրոցների սաներն ու մանկավարժներն այցելել են Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, որտեղ ճանաչողական շրջայցի ընթացքում ծանոթացել են մեծանուն կոմպոզիտորի կյանքին և ստեղծագործական ժառանգությանը։ Այցն ամփոփվել է տուն-թանգարանում կայացած համատեղ համերգով, որի ընթացքում ելույթ են ունեցել երկու երաժշտական դպրոցների սաները։ Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/485
93 ·
Link
click to show
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Բելգիայի Թագավորության Գենտի համալսարանի միջև հեռավար ձևաչափով ստորագրվել է հայագիտական դասընթացներ իրականացնելու մասին փոխըմբռնման հուշագիր: Այն համապատասխանաբար ստորագրել են Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը և Գենտի համալսարանի ռեկտոր Պետրա դե Սուտերը: Հուշագրի շրջանակում Գենտի համալսարանում կիրականացվեն Հայաստանի մշակույթի և պատմության դասընթացներ, կկազմակերպվեն աշխատաժողովներ, սեմինարներ, թեմատիկ գիտական օրեր, գործող դասընթացների շրջանակում կմշակվեն ուսումնական մոդուլներ, ինչպես նաև կկազմակերպվեն հայագիտությանը վերաբերող հանրային իրազեկման միջոցառումներ: ԿԳՄՍ նախարարությունը, նպատակ ունենալով խթանել ամբողջ աշխարհում հայագիտության տարածումն ու զարգացումը, համագործակցում է աշխարհի առաջատար համալսարանների հետ՝ ֆինանսավորելով հայագիտական առարկաների՝ հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի դասավանդումն ու ուսումնասիրությունը, հետազոտական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը: Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/486
86 ·
Link
click to show
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է The R&A միջազգային կազմակերպության՝ Եվրոպայի տարածաշրջանում գոլֆի զարգացման հարցերով տնօրեն Զոի Թաքերին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի գոլֆի ասոցիացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հեռանկարները, մարզաձևի մասսայականացման, երեխաների և երիտասարդների ներգրավման, մարզական ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/487
82 ·
Photo
click to show
🟢COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է Հոկտեմբերի 19–30-ն ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի COP17-ի «Կանաչ գոտում»՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով։ Այստեղ ամեն օր (ժամը՝ 10:00–20:00) հանրությանը ներկայացվում են մշակութային, կրթական, երիտասարդական և սպորտային ծրագրեր։ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Տիգրան Վիրաբյանն այցելել են մարզահամերգային համալիր, շրջել ԿԳՄՍՆ տաղավարում, ինչպես նաև մշակութային այլ հարթակներում, ծանոթացել ներկայացված նախագծերին ու բնապահպանական-մշակութային նախաձեռնություններին։ Նախարարի տեղակալները շեշտադրել են, որ արվեստը, մշակույթը և կրթությունն առանցքային դեր ունեն երիտասարդների շրջանում բնապահպանական մտածողություն ձևավորելու առումով: Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/493
❤1
77 ·
Հ
Link
click to show
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է գիտական համայնքի մի խումբ ներկայացուցիչների՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գիտության զարգացումը պետության առաջնահերթություններից է, և այն դիտվում է նաև տնտեսության զարգացման հիմք: Նա ընդգծել է՝ կապահովվեն ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարության իրականացումը և ծրագրերի շարունակականությունը: Կարևորելով գիտական կազմակերպությունների և շահառուների հետ կառուցողական երկխոսությունը՝ ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ նախարարությունը բաց է քննարկումների և առաջարկությունների համար։ Ավելին՝ http://escs.gov.am/articles/news/494
74 ·

An open public feed from the search index ChatCrawler — “Google for public Telegram”; refreshed as the venue is crawled. Times are UTC.

Public content only, official Telegram API. About · FAQ · Index limits · Remove a page · Catalog · Search · How we count