Armenian Code Academy
💡Ինչո՞ւ է մեզ թվում, թե ամեն ինչ հասկացել ենք՝ TikTok-ի հոլովակ կամ AI-ի պատասխան տեսնելիս
Կրթական ու տեխնոլոգիական ոլորտում հաճախ կարելի է հանդիպել մի պատկերի՝ մարդը դիտում է բարդագույն գիտական երևույթի 1 րոպեանոց սիրուն անիմացիան կամ կարդում ԱԲ-ի սահուն տեքստը, և նրա ուղեղում միանգամից դոֆամին է արտադրվում։ Նրան թվում է, թե ինքն արդեն ամեն ինչ յուրացրել է։
Սա պարզապես հաճելի զգացողություն չէ, այլ կոգնատիվ խաբկանք՝ «Հայտնագործության պատրանքը» (The Illusion of Epiphany):
Դրա իմաստն այն է, որ երբ տեղեկատվությունը մեզ է հասնում առանց ջանքերի, սահուն ու գեղեցիկ փաթեթավորմամբ, ուղեղը շփոթում է «ինֆորմացված լինելը» «գիտելիք ունենալու» հետ։ Սակայն հենց փորձում ենք այդ նույն նյութը հիշողությամբ վերարտադրել կամ կոդ գրել, պատրանքը կորչում է, ու բախվում ենք իրականությանը։
Սա ուղղելը կարևոր է երկու պատճառով`
🔹Եթե սովորում եք, պատրաստ եղեք, որ իրական կրթությունը պահանջում է «ցանկալի դժվարություն»։ Եթե պրոցեսը չափազանց հեշտ է, ուրեմն ուղեղը չի լարվումկ և ոչինչ չի հիշելու։ Փակեք էկրանը ու փորձեք նյութը բացատրել ինքներդ ձեզ։
🔹Եթե ստեղծում եք EdTech պրոդուկտներ՝ միայն գեղեցիկ UI/UX-ով ու խաղերով մի սահմանափակվեք։ Օգտատիրոջը տվեք ակտիվ մտածելու և սեփական ուղեղով լուծումներ գտնելու (Active Recall) հնարավորություն, այլ ոչ թե պատրաստի պատասխաններ։
2 · 1.4K ·