Armenian Code Academy
Ձեր տելեգրամի «Saved Messages»-ներն է՞լ եք որպես պահեստ օգտագործում ու մեջը պահում բառացիորեն ամեն ինչ, որ հետո նայեք։
Օրինակ՝ իմ պահեստում հիմա կան՝
🔹3 YouTube-ի վիդեո՝ AI նոր գործիքների մասին,
🔹2 երկար-բարակ հոդված՝ «how to focus» թեմայով,
🔹Ու մի 5 անվճար դասընթացի հղում, որոնք «հաստատ մի օր պետք են գալու»։
Իրականում սրա համար մի շատ հետաքրքիր գիտական բացատրություն կա, որը կոչվում է «նախապատրաստական պրոկրաստինացիա» (preparatory procrastination)։
Մեր ուղեղը սիրում է մեզ խաբել. երբ մենք ինչ-որ օգտակար բան ենք գտնում ու սեղմում «save», ուղեղը դա արդեն գրանցում է որպես փոքրիկ հաղթանակ ու դոֆամին է բաց թողնում։ Մեզ թվում է, թե արդեն առաջ ենք շարժվել, բայց իրականում պարզապես հետաձգել ենք բուն սովորելը։
Բոլորս էլ նույն բանն ենք անում, ու սրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Բայց գուցե այսօր հենց այն օրն է, որ պետք է կոտրել այս շղթան։
Եկեք մի հատ փոքրիկ փորձարկում անենք. հենց հիմա բացեք ձեր Saved Messages-ները, ընտրեք ամենակարճ վիդեոն կամ հոդվածը ու ընդամենը 10 րոպե նվիրեք դրան։ Առանց մեծ սպասելիքների, ուղղակի սկսելու համար։
2 · 1.3K ·