Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Ընկերնե՛ր, ամեն անգամ «Արևմտյան Ադրբեջան» բառակապակցությունն արտասանելիս, ադրբեջանական այդ ուղերձն եք ևս մեկ անգամ նյութական ու շոշափելի դարձնում մարդկանց գլխում։
Մտածե՞լ եք, որ այդ ագրեսիվ եզրը մշտապես շրջանառելը վաղուց արդեն ոչ թե ահազանգ է վտանգի մասին, այլ հակառակը՝ հաշտեցում է այդ մտքի հետ։
Ելքեր է պետք առաջարկել, այլ ոչ թե ադրբեջանական քարոզչամեքենայի ամեն ասածը բերել հայկական մեդիադաշտ, թեկուզ և «վայ-վայ, տեսե՛ք հլը, թե սրանք ինչ են ասում» մեկնաբանությամբ։
Այսպիսի քարոզչությամբ մարդկանց ոչ թե զգոնացնում եք, այլ հակառակը՝ շշմացնում, սովորական դարձնում Հայաստանի զավթման անխուսափելիության միտքը։
Անընդհատ մի՛ կրկնեք Հայաստանի գաղութացմանն ուղղված նարատիվների այդ տարրերը. «Արևմտյան Ադրբեջան», «Իրական Հայաստան», «Չորրորդ Հանրապետություն» ևն։
Կենտրոնացե՛ք դիմադրության հնարավոր տարբերակները քննարկելու, դիմադրության գիտությունն ուսումնասիրելու վրա։ Մշակեք և օգտագործեք ազատագրման, այլ ոչ թե գաղութարարների և օկուպանտների պարտադրված բառապաշարը»:
🔺Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից մեկ տարի անց ադրբեջանցի պատգամավորը Հայաստանին սպառնում է նոր պատերազմով. ադրբեջանագետ
https://detq.info/arm/node/16801
Լարված իրավիճակ էր ստեղծվել ԱԺ նիստերի դահլիճում։
Ռուբեն Ռուբինյանն անջատել է ելույթ ունեցող Էդգար Ղազարյանի խոսափողը՝ նշելով, որ նա օրակարգից չի խոսում։
Ղազարյանը հայտարարել էր, որ Ռուբինյանը կատարել է պետական միջոցների վատնում և կոչ էր արել պատգամավորներին պարգևավճար ստացած 250 հազար դրամները չծախսել։
Դրանից հետո լեզվակռիվ ու քաշքշուկ է սկսվել իշխանության և ընդդիմության միջև
🔺Հութիները հարվածել են Եմենի եւ Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին
Երկու բալիստիկ հրթիռ է ընկել Ադենի օդանավակայանի շրջանում, ևս մեկը՝ թռիչքուղու մոտ, հայտնում է «AL Jazeera»-ն: Հարձակման պատճառով Կահիրեի ինքնաթիռը ուղարկվել է Սաուդյան Արաբիա։ Ուղևորներին և օդանավակայանի աշխատակիցներին տարհանել են։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
«Reuters»-ն իր հերթին հայտնում է Սաուդյան Արաբիայում «Աբհա» օդանավակայանի և «Համիս-Մուշաիթ» ավիաբազայի ուղղությամբ հարվածների մասին: Հարձակման է ենթարկվել նաև Էր Ռիադի Խալիդ թագավորի անվան օդանավակայանը։
🔺«Դրանք տարբեր թեմաներ են, նախկինում էլ այսպիսի իրավիճակներ եղել են, մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից։
Ենթադրենք իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ պատրաստվում են փոխանակել ադրբեջանցի զինծառայողին Բաքվում պահվող հայ գերիների հետ։
https://detq.info/arm/node/16803
🔺Նիկոլ Փաշինյանը Ctrl Z Infocom հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում բանակում ինքնասպանությունների և ինքնասպանության հասցնելու դեպքերի համար՝ նշելով, որ պատասխանատվությունը կրում է նաև ամբողջ կառավարությունը, այդ թվում` պաշտպանության նախարարը։
https://detq.info/arm/node/16806
🇦🇲🪖Հավերժի ճամփորդ. Հայկազ Մկրտչյան
Ծնվել է 2000 թ. հոկտեմբերի 31-ին Երևանում: Սովորել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, եղել է շախմատիստ:
Հայկազ Մկրտչյանը կամ ինչպես դիմել են իրեն՝ ուրախ և ժպտերես Հայկը, բանակ զորակոչվել է 2019 թ. հունվարի 23-ին, նախնական ծառայությունն անցել է Տավուշում (Մեհրաբի զորամասում), որտեղ ընդգրկված էր մարտկոցում՝ որպես 3-րդ ականանետային հաշվարկի հրամանատար: Հասցրել է մասնակցել 2 պատերազմի՝ Տավուշյան մարտերին և Արցախյան 44-օրյա պատերազմին։ Հայկազը կրտսեր սերժանտ է եղել, հրետանավոր։
2020 թ. հուլիսյան մարտերի ժամանակ եղել է կիզակետում, առաջին իսկ վայրկյաններից չի ընկճվել, խուճապի չի մատնվել, իրեն դրսևորել է որպես խիզախ մարտիկ՝ ականանետով զգալի վնասներ պատճառելով հակառակորդի կենդանի ուժին և կրակային միջոցներին։
Հուլիսյան մարտերի համար Հայկազը արժանացել է «Մարտական հերթապահություն» մեդալին։
2020 թ. Արցախյան 44-օրյայի ժամանակ` հոկտեմբերի 14-ին, Մեհրաբի զորամասի լավագույն մարտկոցը տեղափոխվել է Մեխակավան։
Հայկազի հաշվարկը 4 օրվա ընթացքում կատարել է մոտ 300 կրակոց՝ վերջում հասցնելով դրանց թիվը 1000-ի։
Մարտկոցը մասնակցել է Ջրականի, Ծակուռիի, Թաղավարտի, Դրախտիկի, Ազոխի, Վերին Թաղերի, Կարմիր Շուկայի պաշտպանական մարտերին։ Հայկազը պատերազմի ընթացքում առաջին անգամ տեսավ Արցախը, երազեց այնտեղ ապրելու մասին, բայց ցավոք երազանքը մնաց անկատար։
Ծանր վիրավորվել է թշնամու կիրառած բայրաքթարից Մարտունու Կարմիր շուկայի պաշտպանական մարտերում։ Ապրելու համար համառ կռվում Հայկազը 12 օր պայքարել է վերակենդանացման բաժանմունքում, սակայն նոյեմբերի 9-ին՝ հրադադարից 1 ժամ առաջ, մահացել է։
Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Հավերժ փառք ու խոնարհում...