ChatCrawlersearch across public Telegram Open the app
F

FIP.am - Discussion

15 members
2 September 2026
I
Фотография
click to show
Երբևէ փորձե՞լ եք զանգել 112 Զանգերի կառավարման նոր՝ 112 կենտրոնը կես տարում ստացել է շուրջ 1 ՄԻԼԻՈՆ զանգ։ Բայց թվերի հետևում հետաքրքիր հարցեր կան 👇 ⏱️ 10, թե՞ 15 վայրկյան կարելի է ուշացնել պատասխանը։ Սահմանված չափանիշները տարբեր են: 📉 Չպատասխանված զանգերը՝ 14.5%-ից դարձել են 3.4%։ Իսկ գրեթե ամեն 6-րդ զանգը մեքենաների SOS համակարգից է։
460 ·
5 September 2026
I
Фотография
click to show
❌ Նախագահը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում հայկական կողմն ունեցել է 4800 զոհ։ 🙊Նրա աշխատակազմն ընդունեց սխալը և թիվը «ճշգրտեց»՝ նշելով 3755։ 🎯Սակայն ուղղումն էլ ամբողջական չէր։ Մանրամասները՝ 👉 https://fip.am/51228
375 ·
7 September 2026
I
Ссылка
click to show
❌ Կեղծ մեջբերում՝ Փաշինյանից․ նա Տոկաևի մասին կոշտ հայտարարություններ չի արել իր ճեպազրույցում https://fip.am/51240
310 ·
8 September 2026
Видео
Expleiner Gayane 1%.mp4 · 107.6 MB · click to show
‼ԵԱՏՄ ընդհանուր բյուջեում Հայաստանի 1.220% բաժնեմասն, իսկապես, ամենափոքրն է անդամ պետությունների շարքում։ Սակայն այս փոքր չափաբաժինը չի նշանակում, որ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ֆինանսական մասնակցությունը փոքր է․ հատկապես վերջին տարիներին մաքսատուրքերի բաշխման համակարգ Հայաստանը զգալիորեն ավելի շատ գումար է փոխանցում, քան ստանում է։ Ավելին՝ https://fip.am/51186
270 ·
Фотография
click to show
‼Ընդամենը 5 օր առաջ ստեղծված կայքում հայտնվել է այսպես կոչված Սահմանադրության նախագծի մի տեքստ, որը պաշտոնական փաստաթուղթ չէ։ 🔎 FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց է տվել նաև մի շարք ուշագրավ հանգամանքներ․ կայքի դոմեյնը գրանցվել է միայն սեպտեմբերի 3-ին, իսկ այնտեղ հրապարակված տեքստի առանցքային դրույթները զգալիորեն նման են Արտաշես Իկոնոմովի և «ՆԺԱՐ» շարժման՝ դեռ 2025-ին ներկայացրած սահմանադրական մոդելին։ Հենց Իկոնոմովն էլ այն ներկայացրել է որպես «սենսացիոն հայտնագործություն» և կոչ արել տարածել։ Տեղեկությունը տարածել է նաև «Մեդիամաքսը», որի իրական շահառուներից Իկոնոմովն է՝ 40% մասնակցությամբ։ Մանրամասները՝ 👉 https://fip.am/51286
286 ·
Видео
Aren reel sahmanadr.mp4 · 93.1 MB · click to show
☝️ՈւՇԱԴՐՈւԹՅՈւն․ Սոցիալական ցանցերում տարածվում է այսպես կոչված Սահմանադրության նախագծի մի տեքստ, որը կեղծ է, պաշտոնական չէ: FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց է տվել նաև մի շարք ուշագրավ հանգամանքներ: Ավելին՝ https://fip.am/51286
265 ·
I
Фотография
click to show
🚍 Կառավարությունը 2021-ին խոստացել էր Հայաստանի ամբողջ տարածքում ներդնել միասնական երթուղային ցանց։ Հինգ տարի անց խոստումը կրկին հայտնվել է կառավարության նոր՝ 2026–2031 թթ. ծրագրում։ Իսկ ի՞նչ է արվել անցած հինգ տարիներին։ 🔹 10 մարզից միասնական երթուղային ցանցն ամբողջությամբ ներդրվել է միայն Կոտայքում և Արագածոտնում։ 🔹 Արմավիրի մարզում այն գործում է միայն Վաղարշապատի տարածաշրջանում։ 🔹 Մյուս մարզերում ներդրումը դեռ չի ավարտվել։ 🔹 Նախատեսված էլեկտրոնային տոմսավորման համակարգը նույնպես չի գործարկվել։ FIP.am-ի ուսումնասիրությունը՝👉 https://fip.am/51316
273 ·
9 September 2026
🧑‍💻 Ոստիկանության գվարդիա՝ նախկին ոստիկանության զորքերի փոխարեն 👨‍✈️2025 թվականի նոյեմբերից գործող կառույցում կենտրոնացվել են մի քանի ստորաբաժանումների գործառույթներ, վերացվել է նախկին ռազմական բաղադրիչը, իսկ օրինակ, հավաքներում ուժի կիրառման համար սահմանվել են նոր չափանիշներ և պատրաստության պահանջներ։ 🦾Գվարդիան նաև բանակցային խմբեր ունի, իսկ նրա գործառույթները չեն սահմանափակվում միայն հավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանմամբ։ 👀2026 թվականի առաջին կիսամյակում Գվարդիայի ծառայողները հայտնաբերել և բացահայտել են հանցագործության շուրջ 600 դեպք։ FIP.am-ը բացատրում է՝ ինչ է նորաստեղծ գվարդիան ու ինչ գործառույթներ ունի Մանրամասները՝ այստեղ
248 ·
Фотография
click to show
🔎🔎 «TRIPP-ն Իրանի դեմ ուղղված ռազմաքաղաքական նախագիծ է» թեզը կրկին շրջանառվում է հայաստանյան տեղեկատվական տիրույթում։ Այս անգամ այն տարածվել է երեք ճանապարհով՝ 1️⃣իրանցի գեներալին վերագրվող, բայց սկզբնաղբյուր չունեցող հայտարարությամբ, 2️⃣ Թեհրանին վերագրվող անանուն «կոշտ պայմանով», 3️⃣ ռուսաստանցի պաշտոնյայի՝ փաստաթղթերով չհաստատվող պնդումներով։ FIP.am-ը պարզել է, որ իրանցի գեներալ Ռահիմ Սաֆավիին վերագրվող խոսքերի միակ աղբյուրը ռուսալեզու ոչ պաշտոնական տելեգրամյան ալիք է։ Մանրամասները այստեղ
259 ·
I
Фотография
click to show
👀Հայաստանը առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը, իսկ արդյունքները մտահոգիչ պատկեր են ցույց տալիս։ 🤼‍♀️Հայաստանի 15-ամյա աշակերտները ՏՀԶԿ երկրների միջինից զգալիորեն ցածր արդյունքներ են գրանցել՝ 🌵բնագիտությունից՝ 113 միավորով, 👩‍🏫ընթերցանությունից՝ 113 միավորով, 👨‍🏫մաթեմատիկայից՝ 87 միավորով։ Հաշվողական խնդիրների լուծման գնահատման աղյուսակում Հայաստանը 354 միավորով հայտնվել է ստորին հատվածում։ Միաժամանակ, հայաստանցի աշակերտների շրջանում արհեստական բանականության գործիքների օգտագործումը ՏՀԶԿ միջինից ավելի տարածված է։ FIP–ի բացատրականի մանրամասները այստեղ
273 ·
10 September 2026
Фотография
click to show
📛Telegram-ում անանուն ալիքը մարդկանց լուսանկարներ էր հրապարակում՝ վիրավորական գրառումներով, ապա դրանք հեռացնելու դիմաց գումար պահանջում։ Հետագայում նույն ալիքում սկսեցին հայտնվել թմրանյութերի վաճառքի ու մարդկանց հավաքագրման հայտարարություններ և պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր։ 🤐Առաջին ալիքի հեռացումից հետո գործունեությունը տեղափոխվեց մեկ այլ ալիք։ 🔎 FIP.am-ն ուսումնասիրել է այս սխեման և Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ղեկավարի հետ պարզել՝ ի՞նչ անել, եթե հայտնվել եք նման ալիքի թիրախում, ի՞նչ ապացույցներ պահպանել և ինչո՞ւ շանտաժի դեպքում չպետք է գումար վճարել։ Մանրամասները՝ հոդվածում
285 ·
I
Видео
Hasmik reel FIP.mp4 · 138.6 MB · click to show
😉Այսուհետ դուք նույնպես կարող եք առաջարկել՝ ինչ ստուգի ՖԻՊ-ը։ 🙂Եթե սոցիալական ցանցերում կամ լրատվամիջոցներում հանդիպել եք կասկածելի պնդման, լուսանկարի կամ տեսանյութի, կարող եք այն ուղարկել «Փաստերի ստուգման հարթակին»։ ✌️Մենք կուսումնասիրենք ձեր առաջարկը և, եթե այն հնարավոր է ստուգել, արդյունքները կներկայացնենք հոդվածի տեսքով։ Իսկ ի՞նչ կարող եք ուղարկել մեզ։
273 ·
11 September 2026
I
Видео
Aren vid NGN.mp4 · 153.5 MB · click to show
📱Telegram-ում գործող անանուն ալիքներից մեկը շուրջ մեկ ամիս շարունակ թիրախավորում էր տարբեր մարդկանց՝ առանց նրանց համաձայնության հրապարակելով լուսանկարներ, դրանց կից վիրավորական ու նվաստացուցիչ գրառումներ տարածելով, ապա դրանք հեռացնելու դիմաց գումար պահանջում թիրախավորված անձանցից։   👮ՆԳՆ ոստիկանության Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ղեկավար Հայկ Մկրտչյանի հիմնական խորհուրդն է՝ նման իրավիճակներում հայտնվելու դեպքում հնարավորինս արագ պետք է դիմել իրավապահ մարմիններին։   ‼️Կարևոր է նաև մինչև հրապարակման կամ ամբողջ ալիքի հնարավոր ջնջվելը պահպանել հասանելի ապացույցները՝ հրապարակումների սքրինշոթները, ալիքի անվանումն ու հղումը, օգտահաշիվների տվյալները, հաղորդագրությունները, գումարի պահանջը և փոխանցման համար տրամադրված տվյալները։   Մանրամասները` https://fip.am/51389
274 ·
12 September 2026
I
Фотография
click to show
✌️Գերմանացի լրագրող Անգելիկե Գերայը ամիսներ շարունակ սոցցանցերում ապրել է երկու ինքնությամբ․ իրականում նա RTL-ի հետաքննող լրագրող էր, իսկ համացանցում՝ «Կատյա»՝ պրոռուսական հայացքներ ունեցող ինֆլյուենսեր։ «Կատյայի» էջը ստեղծվել էր մեկ նպատակով՝ ներսից հասկանալու, թե ինչպես է գործում Գերմանիայի պրոռուսական սոցցանցային միջավայրը, ինչպես են տարածվում ապատեղեկատվական նարատիվները և ինչ կապեր կարող են ձևավորվել այդ ցանցերի ներսում։ 🙊Ամիսներ շարունակ լրագրողը զարգացրել է իր կեղծ թվային անհատականությունը, մեծացրել էջի հասանելիությունն ու կապեր հաստատել։ Շուտով «Կատյային» նկատել է Յովիցա Յովիչը՝ Գերմանիայի պրոռուսական սոցցանցային միջավայրի հայտնի ներկայացուցիչներից մեկը, որը TikTok-ում շուրջ 35 հազար հետևորդ ունի։ Մանրամասները՝ այստեղ
256 ·
14 September 2026
🐟 Ռուսական սահմանափակումներից հետո հայկական ձկան արտահանումը գրեթե 9 անգամ նվազել է։ Մինչև սահմանափակումները Ռուսաստանին էր բաժին ընկնում Հայաստանից արտահանվող ձկան և ձկնամթերքի շուրջ 89%-ը՝ քանակով և 97%-ը՝ արժեքով։ Հունիսին ռուսական շուկայի փաստացի փակումից հետո պատկերը կտրուկ փոխվեց․ 2026-ի հունիս–հուլիսին Հայաստանից արտահանվել է շուրջ 165 տոննա ձուկ և ձկնամթերք՝ նախորդ տարվա նույն ամիսների 1,437 տոննայի դիմաց։ Կառավարությունը սկսել է սուբսիդավորել արտահանումը, գործարկվել է ԵՄ շուկա մուտքի մեխանիզմը, իսկ ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձկնամթերք։ Սակայն արդյո՞ք նոր ուղղությունները կարողացել են փոխարինել ռուսական շուկային։ Մանրամասները այստեղ
216 ·
Фотография
click to show
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Արցախ այցելած օտարերկրյա դիվանագետներին Գանձասարը ներկայացրել է որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն։ ❌ Այս պնդումը կեղծ է։ Գանձասարի կառուցման ժամանակաշրջանի պատմական աղբյուրները, վանքի արձանագրություններն ու միջազգային հետազոտողների աշխատությունները վկայում են Գանձասարի հայկական պատմամշակութային պատկանելության մասին։ Հաջիևը նաև փորձել է կասկածի տակ դնել հայկական հին ձեռագրերի իսկությունը՝ ցուցադրված կրկնօրինակների հիմքով։ Մատենադարանից FIP.am-ին հայտնել են, որ դրանց բնօրինակները պահպանվում են Հայաստանում։ 🔎 FIP.am-ն ուսումնասիրել է Հաջիևի պնդումները և դրանց հակադրել պատմական ու գիտական աղբյուրները։ Մանրամասները՝ նյութում
214 ·
I
Видео
Nane reel gamdzasar.mp4 · 170.4 MB · click to show
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով, հետևաբար կեղծ է։ Մանրամասները https://fip.am/51463
225 ·
15 September 2026
Фотография
click to show
❌ Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական պետական սահմանը։ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը պնդել է, որ եթե ռուսական սահմանապահ զորքերը հեռանան Հայաստանից և չեղարկվի նրանց գործունեությունը կարգավորող 1992 թվականի հայ-ռուսական պայմանագիրը, ապա իրավաբանորեն կչեղարկվի նաև Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը։ Պնդումը սխալ է։ Մանրամասները այստեղ
209 ·
I
Фотография
click to show
🏠 Գյումրիում բնակարանների գներն իսկապես զգալի աճել են, բայց արդյո՞ք դա քաղաքի զարգացման բացառիկ ցուցանիշ է։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը Գյումրիի տնտեսական ակտիվության մասին խոսելիս որպես «ամենացցուն օրինակ» մատնանշել է անշարժ գույքի գների աճը։ 📊 FIP.am-ը ստուգել է ու պարզել՝ Գյումրին անշարժ գույքի գների աճով համապետական պատկերի մեջ բացառիկ չէ Մանրամասները այստեղ
201 ·
Ա
I
Фотография
click to show
🔎 Բայրամովը խոսել է ուղղության, ոչ թե վերահսկողության մասին ❌ Yerevan Today-ը և Alpha News-ը գրել են, թե Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Ադրբեջանը վերահսկելու է TRIPP-ի մուտքն ու ելքը»։ Սակայն Բայրամովի՝ ադրբեջանական APA գործակալության փոխանցած խոսքում «վերահսկողության» մասին պնդում չկա։ Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։ Այս ձևակերպմամբ Բայրամովը նկարագրել է ճանապարհի ուղղությունը․ այն Ադրբեջանի հիմնական տարածքից մտնելու է Հայաստան, ապա դուրս է գալու դեպի Նախիջևան։ 🎯Լրատվամիջոցները, սակայն, ուղղության մասին խոսքը ներկայացրել են որպես Ադրբեջանի կողմից վերահսկողության հայտարարություն։ Մանրամասները կարդացեք այստեղ
213 ·
16 September 2026
Фотография
click to show
ԿԲ նախագահը խոսել էր ռուսական գազի հնարավոր թանկացման հիպոթետիկ սցենարի և դրա տնտեսական ազդեցության մասին։ Սակայն ռուսական մեդիայում այդ խոսքը վերածվեց «ապոկալիպսիսի», «առանց ռուսական գազի մնալու» և նույնիսկ «ռուսական էներգակիրներից հրաժարվելու» պատմության։ FIP.am-ը ուսումնասիրել է՝ ինչպե՞ս փոխվեցին Մարտին Գալստյանի հայտարարության իմաստն ու շեշտադրումները կրեմլյան մի քանի քարոզչամիջոցներում Մանրամասները այստեղ
204 ·
I
Фотография
click to show
⛔ «Ադրբեջանն ու Թուրքիան հանգիստ վեր են ընկել տեղերը, ծպտուն չեն հանում»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը՝ խոսելով Հայաստանի կողմից զենքի մատակարարների դիվերսիֆիկացման մասին։ 🎯Սակայն փաստերը հակառակն են ցույց տալիս։ 2023–2026 թվականներին Ադրբեջանը բազմիցս և տարբեր մակարդակներով արձագանքել ու դատապարտել է Հնդկաստանից և Ֆրանսիայից Հայաստան սպառազինության մատակարարումները։ Արձագանքել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ֆրանսիական զրահամեքենաների մատակարարումը որակելով «սադրանք»։ 🔎 FIP.am-ի ուսումնասիրությունը կարդացեք այստեղ
203 ·
17 September 2026
I
Фотография
click to show
💰Կառավարությունը պատրաստվում է վերացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետության հետ հաշտություն կնքելու հնարավորությունը։ Իսկ ի՞նչ արդյունք է տվել այդ մեխանիզմը։ Գլխավոր դատախազության՝ FIP.am-ին տրամադրած տվյալներով՝ շուրջ վեց տարվա ընթացքում պետության հետ հաշտություն է կնքել 11 անձ։ 💵🪎Այդ համաձայնությունների շրջանակում վերադարձվել է շուրջ 5,5 մլրդ դրամի գույք և դրամական միջոց։ Մանրամասները՝ այստեղ
200 ·
18 September 2026
I
Фотография
click to show
❓Ինչո՞ւ կանայք չեն շտապում համալրել Պարեկային ծառայության շարքերը։ 👩‍✈️2024 թվականին կանանց համար նախատեսված 90 թափուր հաստիքից համալրվել է ընդամենը 21-ը։ Իսկ 2025-ին Պարեկային ծառայության մրցույթին դիմած 655 անձից միայն 135-ն էր կին։ Նրանցից մրցույթը հաղթահարել է 31-ը, իսկ կրթությունը շարունակում է 28-ը։ ՆԳՆ-ն տարիներ շարունակ իրականացնում է իրազեկման արշավներ, կազմակերպում հանդիպումներ, վերանայում ընդունելության պայմանները և նույնիսկ կանանց համար առանձին հաստիքներ նախատեսում։ Բայց դիմելիության ու փաստացի ընդունելության թվերը շարունակում են ցածր մնալ։ 🔎Մանրամասները՝ Fip.am-ի ուսումնասիրությունում:
178 ·
Архив по месяцам
Open in Telegram Каталог площадок Искать в ChatCrawler

A snapshot of an open public feed from the search index ChatCrawler — “Google for public Telegram”; refreshed as the venue is crawled. Times are UTC.

Public content only, official Telegram API. About · FAQ · What we do not do · Remove a page · Catalog